Փարաջանովյան պատառիկներն ու վերականգնված «Պեպոն»
29.11.2019 | 03:31
2020 թվականի հոկտեմբերին՝ Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին, ներկայացվելու է «Կինոյի տաճար» ամբողջական ծրագիրը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, հավելելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի Լիոն կատարած աշատանքային այցի շրջանակներում։
Լյումիեր եղբայրների թանգարանում կայանալիք «Կինոյի տաճար» միջոցառման ծրագիրը ներառում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված կադրերի ինստալյացիա, Վարպետի երեք ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» և «Կիևյան որմնանկարներ» )՝ եռաֆիլմի ցուցադրությունը, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրում, ինչպես նաև ֆորում-քննարկում՝ նվիրված Ս. Փարաջանովի ժառանգությանը։
Բացի «Կինոյի տաճար» ծրագրից, Շ.Միրզախանյանը ունեցել է գործնական այլ հանդիպումներ կինոյի ոլորտի հայտնի անձանց հետ, մասնավորապես բանակցություններ են տարվել Թուլուզի ֆիլմադարանի տնօրեն Ֆրանկ Լուարեի և հավաքածուների տնօրեն Ֆրանչեսկա Ազարայի հետ, քննարկվել են հայ կինոյի ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանության հարցերը։ Անդրադարձ է եղել նաև Թուլուզի ֆիլմադարանում պահպանվող Համո Բեկնազարյանի «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են տեղի մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և մեր համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են և 2020-ին ակնկալվում է այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»:
Հավելենք, որ «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը 2019-ի հունվարին ներկայացվել էին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, իսկ Երևանյան ցուցադրությունը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝, «Այրարատ» կինոթատրոնում (նախկին «Ռոսիա»)։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ